Հնդկաստանի Քաշմիրում զբոսաշրջիկների խմբի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով կա առնվազը 26 զոհ
Քաղաքական
11:01 23/04/2025
Աշխարհ

Հնդկաստանի Քաշմիրում զբոսաշրջիկների խմբի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով կա առնվազը 26 զոհ

Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների խմբի վրա։ Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է 26, վիրավորվել՝ 17 մարդ։ Դեպքի մասին հայտնում է BBC-ն։

Մահացածներից երկուսը, ըստ հնդկական մամուլի, օտարերկրացիներ են՝ Նեպալի և ԱՄԷ-ի քաղաքացիներ, երկուսը տեղի բնակիչներ են, իսկ մնացած զբոսաշրջիկները՝ Հնդկաստանի այլ շրջաններից։

Պահալգամը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, հայտնի զբոսաշրջային վայր է։ Այն գտնվում է վիճելի տարածքում, որին հավակնում են և՛ Հնդկաստանը, և՛ Պակիստանը։ Այն վերահսկվում է Հնդկաստանի կողմից: Այնտեղ բնակչությունը հիմնականում մահմեդական է։

Հարձակումը տեղի է ունեցել Բայսարանում՝ Պահալգամի գլխավոր ճանապարհից հեռու գտնվող լեռնային մարգագետնում։ Այս վայրը կոչվում է տեղական Շվեյցարիա և հաճախ նկարահանվել է բոլիվուդյան ֆիլմերում: Այնտեղ կարելի է հասնել միայն ոտքով կամ ձիով։

«Քաշմիրի դիմադրություն» քիչ հայտնի զինված խմբավորումն է ստանձնել պատասխանատվությունը: Նա սոցիալական ցանցերում հայտնել է, որ «դրսից» ավելի քան 85,000 մարդ է բնակություն հաստատել տարածաշրջանում՝ առաջացնելով «ժողովրդագրական փոփոխություններ»։  Խմբավորումը սպառնում է, բռնություն կկիրառվի նրանց նկատմամբ, ովքեր «փորձել են անօրինական բնակություն հաստատել» տարածաշրջանում։

Շրջանի ղեկավար Աբդուլլահը X-ում գրել է, որ զոհերի թիվը դեռ ճշտվում է, և խոստացել է, որ պաշտոնական տեղեկատվություն կտրամադրվի, երբ իրավիճակը պարզվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնդկաստանի Քաշմիրում զբոսաշրջիկների խմբի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով կա առնվազը 26 զոհ