40600 անհույս վարկ ունեցողներից միայն 3594-ն է դիմել կառավարության աջակցող ծրագրից օգտվելու համար
Հասարակություն
11:35 23/04/2025
Հայաստան

40600 անհույս վարկ ունեցողներից միայն 3594-ն է դիմել կառավարության աջակցող ծրագրից օգտվելու համար

«Նախագծով նախատեսվում է երկրորդ եռամսյակի վճարումներ կատարելու համար հատկացնել 209 մլն դրամ»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Տաթևիկ Ստեփանյանը։

Նա հիշեցրեց, որ ծրագրով ֆինանսական աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի և մայր գումարի մասով պարտավորությունները չեն գրեազանցում 1 մլն դրամը։

Ըստ Ստեփանյանի, աջակցությունը տրամադրվում է շահառուի վճարած եկամտահարկի 100 %-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է 24 ամիս ժամկետով, բայց ոչ ավել քան անհուսալի վարկի ամբողջական մարումը։

Փոխնախարարը հիշեցրեց, որ շահառու քաղաքացիները կարող են դիմել մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։ 

«Այս պահի դրությամբ, դիմել և դիմումը բավարարվել է 3594 անձի համար։ Մարտ ամսին վճարվել է փետրվար ամսին դիմած 1896 անձի համար 70 մլն դրամ աջակցություն։ Մարտին դիմել է և շահառու է դարձել ևս 1072 անձ, որոնց վճարումը կկատարվի ապրիլի վերջում»,-տեղեկացրեց Ստեփանյանը և հավելեց,որ արդյունքում կունենան 2960 անձ, ովքեր օգտվել են ծրագրից։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ անհույս վարկ ունեցող 218 հազար անձ կա, որից 40600-ը ունեին զբաղվածություն։

«40600 այսօր էլ աշխատում են, իրենք ուղղակի պետք է դիմեին, որ եկամտային հարկը ստանան, բայց չեն դիմել, այստեղ էլ կա խնդիր»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և, հարցնելով, թե ինչու չեն դիմում, հավելեց. «40 հազար մարդ, որ պետք է օր առաջ դիմի, մեկ ամիս հետո էլ չիմում»։

Փոխնախարարը նշեց, թե ծրագիրը նոր է սկսվել՝ մեկամիս առաջ։

Տաթևիկ Ստեփանյանը տեղեկացրեց,որ դիմած անձանցից 680-ն առաջին անգամ են մտել աշխատաշուկա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
40600 անհույս վարկ ունեցողներից միայն 3594-ն է դիմել կառավարության աջակցող ծրագրից օգտվելու համար