Վարորդներից մեկը դանակահարել է 38 երթուղու ավտոբուսի վարորդին
Իրավունք
15:03 23/04/2025
Հայաստան

Վարորդներից մեկը դանակահարել է 38 երթուղու ավտոբուսի վարորդին

Այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։

Երևան ավտոբուս ՓԲԸ խոսնակ Գեղամ Աստարյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երեւանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարորդներից մեկը դանակահարել է 38 երթուղու ավտոբուսի վարորդին