Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զախարովան նողկալի է որակել ԵՄ-ի դիտորդական առաքելության հրապարակումից «ցեղասպանություն» բառի հեռացումը
Հայաստանում ԵՄ առաքելության կողմից Հայոց ցեղասպանության մասին սոցիալական ցանցի սեփական գրառումից «ցեղասպանություն» բառի հեռացումը ցինիզմ է և նողկալի։ Այդ բովանդակության գրառում է արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան Telegram-ի իր ալիքում մեջբերել է Sputnik Արմենիայի հաղորդագրությունը այն մասին, թե ինչպես է Հայաստանում ԵՄ առաքելությունը սկզբում օգտագործել «ցեղասպանություն» բառը ողբերգական իրադարձությունների մեկնարկի 110-ամյակի կապակցությամբ գրառման մեջ, իսկ հետո հրապարակումից հանել է ցեղասպանության մասին սեփական հիշատակումը։
«Անհավանական ցինիզմ և նողկանք»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը պարբերաբար հալածանքներ ու ոտնձգություններ է իրականացրել հայերի նկատմամբ։ Մասնավորապես, 1915 թվականին, ըստ մի շարք պատմաբանների, սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ։ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության փաստը ճանաչել են 23 պետություններ, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ 1995 թվականին Պետդուման ընդունեց «1915-1922 թվականներին իր պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» բանաձևը։