Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում
Հասարակություն
22:53 24/04/2025
Հայաստան

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

Ապրիլի 24-ին, ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել հաստաբուն ծառին և պատին։

«Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սևան» և «Հրազդան» բժշկական կենտրոններ։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում