«Հրապարակ». Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի խափանման միջոցը վերջերս փոխվել է
Օրվա մամուլ
08:47 24/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի խափանման միջոցը վերջերս փոխվել է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ջրային կոմիտեի նախկին նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանի խափանման միջոցը վերջերս փոխվել է։ Վահագն Գեւորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է կոռուպցիոն հանցանքների մեջ: Նրան դեկտեմբերի 20-ին ազատել էին զբաղեցրած պաշտոնից, իսկ դեկտեմբերի 26-ին` ձերբակալել: Դատարանը նրա նկատմամբ երկամսյա տնային կալանք էր սահմանել։ Գեւորգյանի խափանման միջոցն օրերս փոխվել է` պաշտպանական կողմի միջնորդությամբ։ Բանն այն է, որ մահացել է Գեւորգյանի հայրը, եւ որպեսզի որդին կարողանա մասնակցել հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին, պաշտպանական կողմը միջնորդությամբ է հանդես եկել, եւ դատարանը վարչական հսկողություն է սահմանել նրա նկատմամբ։

Գևորգյանը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմեց 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո` Ջրային կոմիտեի նախագահ նշանակվելով 2021թ. դեկտեմբերի 17-ին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի խափանման միջոցը վերջերս փոխվել է