Որովհետեւ Ալիեւը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում. Շարմազանովը՝ Փաշինյանին
Քաղաքական
10:49 24/04/2025
Հայաստան

Որովհետեւ Ալիեւը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում. Շարմազանովը՝ Փաշինյանին

«Նիկոլն Ալիեւի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում,բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ գրում է  ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ընդդիմադիր քաղաքական գործիչը շարունակում է.

«Թե բա « սադրանք է հարեւան երկրի դրոշ այրելը»։ Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ դրոշ այրելու վերաբերյալ,բայց ապրիլի 24-ին կարեւորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է,Հայաստանի 240 քառ.կմ գրավումը,խաղաղ բնակավայրերի վրա գիշերային կրակոցները,Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը ,այլ՝ Ադրբեջանի իւ Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը։

Մի ամբողջ 140 հազար արցախահայություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետեւանքով բռնի տեղահանվել է,դրանից ինչու՞ չես խոսում։

Ադրբեջանը պղծում է հայկական հետքն Արցախում, դրանից ինչու՞ չես խոսում։

Որովհետեւ Ալիեւը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որովհետեւ Ալիեւը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում. Շարմազանովը՝ Փաշինյանին