Չեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. Սերժ Սարգսյան
Քաղաքական
17:31 24/04/2025
Հայաստան

Չեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. Սերժ Սարգսյան

«Պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել Ցեղասպանության  հարցը, դա փաստ է։ Ենթադրել, թե  ինչ են մտածում, ինչու են անում, անշնորհակալ գործ է»,- Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ չի կարող ասել Հայաստանի իշխանությունները 100 տոկոսով ուրացել են Հայոց ցեղասպանությունը,  քանի որ այսօր էլ են եկել այստեղ։

«Բայց, իմ կարծիքով, այդ ճանապարհին են»,- ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։ 

Հարցին՝ Անկախության հռչակագրից հրաժարումը էլի ուրացման հետ կապ ունի՞, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել Անկախության հռչակագրից։ Չեն հասցնի, ուղղակի չեն հասցնի, ուղղակի չեն կարող։ Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այդ հանրաքվեն չի կայանա։ Բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. Սերժ Սարգսյան