Ամոթի Ապրիլի 24 էր. Արմեն Աշոտյան
Քաղաքական
14:03 25/04/2025
Հայաստան

Ամոթի Ապրիլի 24 էր. Արմեն Աշոտյան

«Ամոթի Ապրիլի 24-րդ էր և միջազգային ճանաչման, և մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և հոգեբանական իրավիճակի առումով։ Խայտառակ վիճակ էր»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ Եվրամիության որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի ցավակցել Հայաստանին, մինչդեռ ԵՄ 17 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ԵՄ հանձնակատարն այսօր գնում է Բաքու։

«Ավելի տխմար  օր գտնել և գնալ Բաքու՝ դժվար էր պատկերացնել»,- ասաց քաղաքական գործիչը։

Իսկ թե ինչպես կգնահատի Հայաստանում տիրող իրավիճակը՝ Ա. Աշոտյանն ասաց. «Շատ բարդ է պարկեշտ գնահատել Հայաստանում իրավիճակը։  Բայց քանի որ վերջերս էշը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով դարձավ որպես քաղաքական  տերմինաբանություն, այսպես ասենք՝ Ադրբեջանում  և Թուրքիայում էշին ոչ ավանդական եղանակով են  ուզում օգտագործել, Բրյուսելից այդ էշին ասում են՝ էշ մի սատկի, գարուն կգա,  Վաշինգտոնում էշը պահանջարկը չունի, Մոսկվայում էլ  տրամադրությունից կախված ասում են՝ կամ  իշակ կամ օսլիկ։ Սա է Հայաստանի վիճակը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամոթի Ապրիլի 24 էր. Արմեն Աշոտյան