Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ամոթ ձեզ, որ մեր վրեժը չլուծեք». նախքան uպшնվելը` էրզրումցիներն են գրել պատերին
«Այս հրապարակը վրիժառուների հրապարակ չէ, այս հրապարակն արժանապատվության, արդարադատության, պատժի անխուսափելիության հրապարակ է»,-«Նեմեսիսի» հուշարձանի մոտ կազմակերպված արարողությանն ասաց Արմեն Գևորգյանը՝ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռը։
Նա նշեց, որ իր պապը 1922 թվականին Թբիլիսում վնասազերծել է հայ ժողովրդի գլխավոր դահիճներից մեկին՝ Ջեմալ փաշային։
«Մենք էրզրումցի ենք։ Այսօր բնակվում ենք Հայաստանում, բայց սիրտն ու հոգին այնտեղ է։ Երբ որ 1915 թվականին տեղահանվեցին ու սպանվեցին իրենց հայրենի բնօրրանում, էրզրումցիներն իրենց տան պատերի վրա մեսիջ էինք թողել մեզ՝ դանակով գրել էին՝ ուր ես Աստված, ամոթ ձեզ, որ մեր վրեժը չլուծեք։ Հիմա, ինչպես տեսնում եք, այս հուշակոթողը մարմնավորում է խաչը՝ Աստված մեզ հետ է, և արժանապատվությունը, ահա այս մարդիկ ինչ-որ չափով հայ ժողովրդի վրայից մաքրեցին զոհի պիտակը»,- ասաց Արմեն Գևորգյանը։
Նա նշեց, որ Արտաշես Գևորգյանը գերեզման չունի, նրան ձերբակակել են Երևանում, 8 ամիս տանջել են բանտերում, հիմնականում մենախուցում է եղել, 1937 թվականին օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը գնահակահարել են։
«Նույնիսկ չգիտենք՝ ինչ պայմաններում են մեր պապիկին թաղել։
Իմ պապը, այս մարդիկ մարդ չեն սպանել, իրենք արդարադատություն են իրականացրել։ Թող բոլորն իմանան՝ ով հայ ժողովրդի վրա ձեռք կբարձրացնի, արժանանալու է այս մարդկանց զարկին»,- ասաց Ա. Գևորգյանը։