Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայում հայտարարել են Ստամբուլում ուժեղ երկրաշարժի անխուսափելիության մասին
Ստամբուլում, անկասկած, ուժեղ երկրաշարժ կլինի, բայց ճշգրիտ ամսաթիվը կանխատեսելը անհնար է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է սեյսմոլոգիայի պրոֆեսոր, Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյիդողանը։
Ապրիլի 23-ի երկրաշարժից հետո տարբեր թուրք գիտնականներ կրկին բարձրացրել են Ստամբուլի շրջանում սպասվող 7.5 մագնիտուդից ավելի հզորությամբ երկրաշարժի հարցը։ Որոշ գիտնականներ զգուշացնում են անխուսափելի սպառնալիքի մասին, մինչդեռ մյուսները նշում են, որ ապրիլի 23-ի բնական աղետի շնորհիվ նոր երկրաշարժի մասին խոսք անգամ չի կարող լինել։
«Մարմարայի տարածաշրջանը միշտ էլ երկրաշարժերի գոտի է համարվել, կան արխիվներ, որոնք թվագրվում են բյուզանդական ժամանակներից։ Այո, իհարկե, Մարմարայի տարածաշրջանում մեծ երկրաշարժ կլինի, մենք՝ որպես գիտնականներ, երկար ժամանակ խոսում ենք այս մասին», - ասաց Էյիդողանը։
«Ասել, որ երկրաշարժ տեղի կունենա 40-50 տարի հետո, ամբողջովին ճիշտ չէ. գիտնականները կարող են հաշվարկել միայն նման իրադարձության հավանականությունը: Ոչ ոք ճշգրիտ ամսաթիվը չի ասի. կանխատեսել հնարավոր չէ, բայց ամեն դեպքում, Մարմարա ծովում խոշոր երկրաշարժի ռիսկը բարձր է: Մարմարա ծովում էպիկենտրոնով վերջին ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1766 թվականին», - նշել է գիտնականը: