Թրամփը և Զելենսկին «շատ արդյունավետ» հանդիպում են ունեցել Հռոմում
Քաղաքական
15:53 26/04/2025
Աշխարհ

Թրամփը և Զելենսկին «շատ արդյունավետ» հանդիպում են ունեցել Հռոմում

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին Հռոմում «շատ արդյունավետ» զրույց են ունեցել, որտեղ երկու առաջնորդներն էլ մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ Եվրանյուզի հաղորդմամբ, նրանք պայմանավորվել են «հետագա բանակցություններ» վարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո։

Զրույցի մանրամասները դեռևս անհայտ են։ Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունը խոստացել է, որ ավելի ուշ կհրապարակվի մանրամասներ։

«Նախագահները հանդիպել են Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիպումը տևել է մոտ 15 րոպե։ Առաջնորդները համաձայնել են շարունակել բանակցությունները։ Թիմերը աշխատում են հանդիպման շարունակությունը կազմակերպելու ուղղությամբ», - լրագրողներին ասել է Զելենսկու մամուլի քարտուղարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը և Զելենսկին «շատ արդյունավետ» հանդիպում են ունեցել Հռոմում