Independent. Թրամփը Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ խախտել է դրես-կոդը
Քաղաքական
21:55 26/04/2025
Աշխարհ

Independent. Թրամփը Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ խախտել է դրես-կոդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկվել Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողության ժամանակ դրես-կոդը խախտելու համար։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է բրիտանական The Independent թերթը։

Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը Հռոմի պապի հրաժեշտի արարողությանը գնացել է կապույտ կոստյումով, այլ ոչ թե սևով, ինչպես նախատեսված է կանոնակարգով։ Միևնույն ժամանակ նրա կինը՝ Մելանիան, սև զգեստ էր հագել և գլխին սև քող էր կրել։

Ըստ Independent-ի, Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կայանալիք հուղարկավորության հագուստ կրելու կարգի մասին նախապես հայտարարվել էր. տղամարդիկ պետք է կրեին մուգ գույնի կոստյում՝ սև փողկապով, իսկ կանայք պետք է ընտրեին երկար սև զգեստ, ձեռնոցներ և քող։

Թրամփի դեմ մեղադրանքները սրվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նմանատիպ վարքագծի ֆոնին. Հռոմի պապի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար նա հրաժարվել էր պաշտոնական կոստյումից՝ հագելով մարզաշապիկ, տաբատ և բաճկոն, ինչը նույնպես խախտում է էթիկետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Independent. Թրամփը Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ խախտել է դրես-կոդը