Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Պայքարողները գիտակցում են, որ անհրաժեշտ է շարժումը ռեսթարթ անել` նոր ձևաչափ մտածել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը երեկ այցելեց Ազատության հրապարակ՝ վրանում ակցիա անողներին, և փակ քննարկումից հետո ասաց, որ առաջարկել է. եթե որոշեն պայքարի ֆորմատը փոխել, տեղ ունեն Արցախի ներկայացուցչության շենքում։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի գլխավորությամբ մարտի 29-ից մեկնարկած պայքարի շրջանակներում, հիշեցնենք, հանրահավաք արեցին, հիմա նստացույց են անում, ոչ հրապարակային հանդիպումներ են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, հայտարարություն են կազմել` ուղղված կառավարությանը: Նրանց առաջարկվել է խմբեր ձևավորել և այլ ֆորմատում քննարկել հարցերը՝ դադարեցնելով փողոցային պայքարը, հակառակ դեպքում, ոչինչ չեն ստանա։
Ակնհայտ է, որ արցախցիները դժվարին կացության մեջ են հայտնվել: Մի կողմից, իշխանությունը հետևողականորեն պառակտել է նրանց․ մեզ հասած տեղեկություններով, հատկապես ակտիվ դերակատարում ունի ծնունդով արցախցի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը փորձել է իշխանությունների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը կոտրել: Աշխատել են նաև Սամվել Բաբայանը, այլ իշխանամետ արցախցիներ: Եվ պայքարողները գիտակցում են, որ անհրաժեշտ է շարժումը ռեսթարթ անել` նոր ձևաչափ մտածել։ Վրանում հենց այս մասին են խոսել:
Սակայն Շահրամանյանն ասել է, որ վերջին խոսքը Խորհրդինն է լինելու, ինչ որոշում էլ կայացնեն, ինքը նրանց կողքին է։ Չի բացառվում, որ շուտով հավաքեն վրանը։ Արցախցիների ֆեյսբուքյան խմբերում երեկ նման հարցեր էին քննարկում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում ։