Նառան և Հասմիկը խոստովանել են, որ իրենք բացի մերսումից մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ՝ ստանալով լրացուցիչ 5000- 20 հազար դրամ
Իրավունք
15:03 26/04/2025
Հայաստան

Նառան և Հասմիկը խոստովանել են, որ իրենք բացի մերսումից մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ՝ ստանալով լրացուցիչ 5000- 20 հազար դրամ

Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 51 հասցեում գործող «Մուն Սթար» մերսման սրահում մերսուհիները 10 հազարից մինչև 40 հազար դրամի դիմաց մատուցում են սեռական բնույթի ծառայություններ:  shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները, ժամանելով նշված վայր, պոռնկությամբ զբաղվելուն նպատելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Իրինային, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հասմիկին և Երևանի բնակիչ 48-ամյա Նառային: 

«Արդեն ոստիկանությունում Նառան և Հասմիկը խոստովանում են, որ իրենք բացի մերսումից մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ, որի դիմաց իրենք լրացուցիչ ստացել են 5000 դրամից մինչև 20 հազար դրամ: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին»,- գրել է կայքը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նառան և Հասմիկը խոստովանել են, որ իրենք բացի մերսումից մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ՝ ստանալով լրացուցիչ 5000- 20 հազար դրամ