Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը քննարկել են հայության առջև ծառացած խնդիրները
Հասարակություն
21:00 26/04/2025
Հայաստան

Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը քննարկել են հայության առջև ծառացած խնդիրները

Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը ներկա է գտնվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ 

Կիլիկիո կաթողիկոսարանից հայտնում են, որ երկու երկու վեհափառ հայրապետները միասնաբար իրենց մասնակցությունն են բերել այդ եկեղեցական արարողությանը։ Նրանք նաև միասին խորհրդակցել են հայ եկեղեցու, Հայաստանի և  ընդհանրապես հայության հետ կապ ունեցող հարցերի շուրջ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը քննարկել են հայության առջև ծառացած խնդիրները