Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա, տուժել է շտապօգնության վարորդը
Առողջություն
19:40 28/04/2025
Հայաստան

Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա, տուժել է շտապօգնության վարորդը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է․

«Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել:

Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը:

Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել:

Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա, տուժել է շտապօգնության վարորդը