Իսպանիան և Պորտուգալիան մնացել են առանց էլեկտրաէներգիայի
Աշխարհում
17:50 28/04/2025
Աշխարհ

Իսպանիան և Պորտուգալիան մնացել են առանց էլեկտրաէներգիայի

Իսպանիայի և Պորտուգալիայի էներգետիկ ընկերությունները հետաքննում են Կենտրոնական Եվրոպայի ժամանակով կեսօրից հետո տեղի ունեցած էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատման պատճառը։ Այն ազդել է մայրցամաքային Իսպանիայի, Պորտուգալիայի, ինչպես նաև Ֆրանսիայի և Անդորրայի որոշ հատվածների վրա։ Այս մասին գրում է Եվրանյուզը։

Պիրենեյներում միլիոնավոր մարդիկ, ըստ տեղեկությունների, առանց էլեկտրաէներգիայի են մնացել։

Իսպանիայի կառավարությունը արտակարգ նիստ է անցկացնում։ Պորտուգալիայի իշխանությունները ստեղծել են աշխատանքային խումբ՝ էլեկտրաէներգիայի անջատումների իրավիճակը վերահսկելու համար։ Նշվում է, որ խնդիրը կարող էր առաջանալ «երկրից դուրս»։

Իսպանական էլեկտրացանցերի մոնիթորինգի E-Redes ընկերությունը հայտարարության մեջ նշել է, որ աշխատում է կապի աստիճանական վերականգնման ուղղությամբ։

Պիրենեյների հիվանդանոցները աշխատում են գեներատորներով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսպանիան և Պորտուգալիան մնացել են առանց էլեկտրաէներգիայի