ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել գետն ընկնելու հետևանքով երեխայի խեղդվելու դեպքից
Հասարակություն
10:32 28/04/2025
Հայաստան

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել գետն ընկնելու հետևանքով երեխայի խեղդվելու դեպքից

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել երեկ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական դեպքից։

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17։47-ինահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով օգտագործվել է անօդաչու թռչող սարք։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվել են Օշականից Ոսկեվազ ընկած հատվածում՝ Քասախ գետի երկայնքով (8-10 կմ)։

Օշական գյուղի կամրջի մոտակայքում՝ գետում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներն ու քաղաքացիները հայտնաբերել են երեխային, դուրս բերել գետից և մոտեցրել Շտապօգնության ավտոմեքենային։ Բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է երեխայի մահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել գետն ընկնելու հետևանքով երեխայի խեղդվելու դեպքից