Կինոգործիչները նշում են՝ իրենց կողմից արված դիտողություններն ու առաջարկությունները ներառված չեն արդեն ընդունված փաստաթղթում
Մշակույթ
16:55 28/04/2025
Հայաստան

Կինոգործիչները նշում են՝ իրենց կողմից արված դիտողություններն ու առաջարկությունները ներառված չեն արդեն ընդունված փաստաթղթում

«Հայկական կինոյին վերաբերող որևէ փաստաթուղթ չի կարող չարտահայտել կինոգործիչների շահերը»,- նշված է Հայաստանի Կինոգործիչների միության հայտարարության մեջ։

Միությունից հիշեցնում են, որ դեռևս մարտ ամսին Հայաստանի կինոգործիչների միությունն իր մտահոգությունն էր հայտնել Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման եվ անցկացման կանոնակարգ փաստաթղթի առնչությամբ, նշելով, որ կինոոլորտի մարդիկ՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ և այլն, որոնք ակտիվ մասնակցել են փաստաթղթի քննարկումներին և շահագրգիռ են որակյալ փաստաթուղթ ունենալու հարցում, որը կնպաստի կինոյի զարգացմանը, չպետք է ունենան կասկածներ, մտահոգություններ նման կարևոր փաստաթղթի քննարկումների և դրա ընդունման հետ կապված։

«Օրերս փաստաթուղթը հրապարակվեց Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից, որը, սակայն, չփարատեց կինոգործիչների մտահոգությունները։

Վերջիններիս կողմից արդարացիորեն նշվում է, որ փաստաթղթի քննարկման ժամանակ կինոգործիչների կողմից արված բազմաթիվ դիտողություններն ու առաջարկությունները չեն ներառված արդեն ընդունված փաստաթղթում։

Հայաստանի կինոգործիչների միությունը կրկին պնդում է, որ կինոոլորտին և դրա զարգացմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն բացառապես կինոոլորտի զարգացմանը նպաստող և պետք է ընդունված լինեն կինոոլորտի մարդկանց մեծ ներգրավվածությամբ և հնարավորինս փոխհամաձայնությամբ։

Ապրիլի 30-ԻՆ, ժամը 13։00-ԻՆ, Հայաստանի կինոգործիչների միությունը Կինոյի տանը հրավիրում է պրոֆեսիոնալ կինոգործիչների գիլդիաների համատեղ հանդիպում՝ քննարկելու առկա խնդիրները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կինոգործիչները նշում են՝ իրենց կողմից արված դիտողություններն ու առաջարկությունները ներառված չեն արդեն ընդունված փաստաթղթում