Ողբերգական վթար Գյումրիում
Հասարակություն
11:59 29/04/2025
Հայաստան

Ողբերգական վթար Գյումրիում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 29-ին ժամը 10։13-ին, տեղեկություն  է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։

«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական վթար Գյումրիում