Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բանկերի կողմից քաղաքացուց հանիրավի գումարների պահանջը կոչվում է թալան. Քաղաքացիները բողոքում են ԿԲ-ի դիմաց
«Չեմ կարծում, որ մարդիկ կան, որ չգիտեն, կամ իրենց համար նորություն է, որ բանկերի կողմից այս վերաբերմունքն ապօրինի է»,- ԿԲ-ի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց բանկերի կողմից առանց իր իմացության իր վրա վարկի ձևակերպում ստացած քաղաքացին։
Նա հայտնեց, որ քաղաքացիներ կան որոնց անունով ձևակերպվել են 8,10,12 մլն դրամի, 53 հազար դոլար և մեծ թվերով վարկեր, որից տվյալ քաղաքացիները տեղյակ չեն։
Ըստ քաղաքացու, վարկային պարտավորությունները քաղաքացիների վրա դրվել են ապօրինաբար և այդ գումարները բանկերի կողմից իրենցից գողացվելէ։
«Խնդիրը պետք է լուծվի, քաղաքացիների նկատմամբ վարկային պահանջները պետք է չեղարկվեն, սակայն իրադարձություններն այնպես զարգացան, որ ԿԲ-ի այս առաջարկները ևս չպահպանվեցին»,-հայտարարեց քաղաքացին։
Նա նշաց, որ փոխանակ վարկային ապօրինի պարտավորությունները չեղարկեն, «IDBank»-ը նման քաղաքացիներին նոր պայմանագրեր է առաջարկել։
«Մեր ձեռքի տակ կա վարկային պայմանագրի նմուշ, ըստ որի քաղաքացիներին առաջարկվում է 2 տարի ժամկետով չեղարկել վարկային պարտավորությունները, այնուհետև 24 %-ից իջեցնել 12 % և մուծել ինչ-որ գրաֆիկով»,-ասաց քաղաքացին և հավելեց, որ դրան էլ համաձայն չեն քաղաքացիները և, հավելելով, որ դրանից հետո էլ նույն առաջարկել է պայմանագիր, որով առաջարկվում է վարկը 5 տարի չպետք է մուծվի, այնուհետև նորից 12% մուծվի, շարունակեց.
«Սա երկրորդ ծուղակն է, որովհետև եթե քաղաքացիները չունեն որևէ պայմանագիր բանկերի հետ կնքած, ապա ինչու գայթակղիչ թվացող առաջարկներով քաղաքացիներին բերում են այն հարթակ, որ ունենա վարկային պայմանագիր։
Վարկային պահանջները ոչ օրինաչափ են և անհիմն են, ինչ կապ ունի, թե ում անունով է վարկը ձևակերպված։ Չպետք է այդ վարկերը ձևակերպեին, դա բանկերի սխալն է, գումարը փաստորեն տվել են զեղծարարի, կամ այլ քաղաքացու , բայց ձևակերպել են երրորդ քաղաքացու անունով, և քաղաքացին չունի ստորագրություն հետևաբար չկա վարկային պայմանագիր և չկա վարկային պարտավորություն»։
Նա հայտնեց, որ այդ ամեն ինչը պետք է վերահսկելի լիներ Կենտրոնական բանկի կողմից, ինչը չի արվել և բանկերի կողմից հանիրավի գումարների պահանջը կոչվում է թալան։