Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմնավոր կասկածեր ունեմ մտածելու, որ կասկածներ առաջացան մեր քաղաքական որոշումներ կայացնողների մոտ. Բորիս Նավասարդյան
«Օրենսդրական դաշտում տեսնում ենք բավականին դանդաղ և ոչ արդյունավետ գործունեություն»,-«Մեդիա ոլորտի զարգացման մարտահրավերներն ու դրան դիմակայելու հնարավորությոնները» կլոր սեղանի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նա նշեց, որ Զանգվածային լրատվության մասին օրինագիծը «բավականին բարդ ճակատագրի» է արժանացել։
«Այդ ուղղությամբ աշխատանքը սկսվել է 2021 թվականին։ Պատճառն այն էր, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված էր զարգացնել ինքնակարգավորումը Հայաստանում, դրա համար համապատասխան օրենսդրական գործողությունների դիմեցին։ Դա մեր կազմակերպությունների նախաձեռնողականության արդյունքը չէր, մենք այդ մասին հարց չէինք բարձրացնում, որ պետք է օրենսդրական մակարդակով ճանաչվի ինքնակարգավորումը որպես ինստիտուտ։ Դա կիրառել էինք շատ սահմանափակ ոլորտում։
Մեկ տարի առաջ մենք ստացանք այնպիսի օրինագիծ, որը, թվում էր, կարող էր աշխատել։ Օրինագծի մասին ստացանք Եվրոպայի խորհրդի փորձագետների գնահատականը, հաշվի առնվեցին այդ մենաբանությունները դիտողությունները։
Միաժամանակ մենք չենք տեսնում, որ կա օրենքի ընդունման ուղղությամբ էական և տեսանելի առաջընթաց։ Հիմնավոր կասկածեր ունեմ մտածելու, որ խնդիրը հենց նրանում է, որ կասկածներ առաջացան մեր քաղաքական որոշումներ կայացնողների մոտ՝ ընդհանրապես պետք չէ այդ ինքնակարգավորմանը զարկ տալ։ Ինչ-որ տեղ այդ ինքնակարգավորումը, որպես երևույթ, այսօր որոշ պաշտոնյաների կողմից դարձավ քավության նոխազ»։
Մանրամասն՝ տեսանյութում։


