Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանի վերսկսած գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն և հարցաքննվեն ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նախկինում դատավոր Վահե Դոլմազյանը մերժել էր նրանց հարցաքննելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե նրանք մեղադրանքի հետ կապ չունեն, սակայն հիմա իրավիճակ է փոխվել։ Բանն այն է, որ մինչ այդ դատարանը նպատակահարմար չգտավ հարցաքննելու նախկին դատավոր, ներկայումս ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, սակայն գործը վերսկսելու որոշումից հետո նա հրավիրվեց դատարան և հարցաքննվեց։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։