Մանկապարտեզի շենքն անհատույց օգտագործման էր տրվել նախկինում նախարարի կարգավիճակ ունեցողին. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
12:38 30/04/2025
Հայաստան

Մանկապարտեզի շենքն անհատույց օգտագործման էր տրվել նախկինում նախարարի կարգավիճակ ունեցողին. Նիկոլ Փաշինյան

«Նախագծով առաջարկվում  է 1 մլրդ 682 մլն դրամով համաֆինանսավորել 17 համայնքի 27 սուբվենցիոն ծրագիր»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համայնքների սուբվենցիոն ծրագրերի՝ բյուջեից հերթական համաֆինանսավորման նախագիծը

Նախարարաը նշեց,որ որոշման ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեից ընդհանուր համայնքներին ֆինանսավորվում է 4 մլրդ 75 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ծրագրերը։

 Նա նաև հայտնեց, որ Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձին փոխկապակցված մեկ այլ անձի հետ:

 «Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա 2024 թ. սեպտեմբերի 12-ին Քննչական կոմիտեի՝ Տավուշի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և այդ վարույթի հետ զուգահեռ պրոցեսներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի և նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնություն:

Հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքի վերը նշված մանկապարտեզը վերադարձվել է համայնքին, վճիռը հրապարակման պահից մտել է ուժի մեջ»,-ասաց Փաշինյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանկապարտեզի շենքն անհատույց օգտագործման էր տրվել նախկինում նախարարի կարգավիճակ ունեցողին. Նիկոլ Փաշինյան