«Արթուն ենք» շարժումը կհանդիպի նախ Լևոն Զուրաբյանին, ապա Արթուր Վանեցյանին
Քաղաքական
16:38 30/04/2025
Հայաստան

«Արթուն ենք» շարժումը կհանդիպի նախ Լևոն Զուրաբյանին, ապա Արթուր Վանեցյանին

 «Արթուն ենք» շարժումը սկսում է հանդիպումների շարք քաղաքական ուժերի ու գործիչների հետ։ Ինչպես հայտարարեց շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը, արդեն պայմանավորվածություն կա ուրբաթ օրը հանդիպել ՀԱԿ ներկայացուցիչների հետ։

«Ես խնդրել էի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում, նախագահը, ցավոք սրտի, առողջական խնդիրներից ելնելով, բժիշկների հսկողության ներքո է գտնվում։ անձամբ չի կարողանա հանդիպմանը ներկա լինել։ առողջություն եմ մաղթում Լևոն Տեր-Պետրոսյանին, կհանդիպենք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ»,-մանրամասնեց Մալյանը։

Նա նշեց, այսօր կապ կհաստատի «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ՝ պայմանավորվելու հանդիպել մոտակա օրերին։ Մալյանի խոսքով, այսօր կփորձի զանգահարել նաև Իշխան Սաղաթելյանին։

«Հանդիպումների նպատակը հետևյալն է։ Քաղաքական բոլոր դերակատարներին, որոնք հետաքրքրված են Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ,  ներկայացնել իմպիչմենտի գործընթացի տրամաբանությունը։ Բացի այդ, եթե չլինի վարչապետի թեկնածու ընդդիմադիր պատգամավորների կողմից, ապա մենք կներկայացնենք, մեր կանխավարկածն այն է, որ  բանը դրան չի հասնի։ Մեր նպատակն է գնալ քաղաքական դերակատարների հետ հանդիպել, անկեղծ վարչապետի թեկնածուի շուրջ խորհրդակցել»,-ասաց Մալյանը։

Ֆեյսբւքյան տեսանյութում նա անդրադարձավ նաև այն պատգամավորներին, որոնք այս կամ այն կերպ արձագանքել են իմպիչմենտի  նախաձեռնելու վերաբերյալ «Արթուն ենք» շարժման նամակներին։

«Սկսենք Արթուր Խաչատրյանից։ Նա մի քանի անգամ ինչ-որ ակնարկել է, որ իմպիչմենտի  գործընթացը լուրջ չի։ Ենթադրում եմ, որ Արթուր Խաչատրյանի համար Լուլուի հետ սակուրաներին թիթեռնիկներ կախելու գործընթացն է լուրջ»,-ասաց Մալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Արթուն ենք» շարժումը կհանդիպի նախ Լևոն Զուրաբյանին, ապա Արթուր Վանեցյանին