Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չախոյանին ծեծած թաղապետը դուրս եկավ քննարկումից ու լուռ գնաց ընդմիջման
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ է, հանրային քննարկումից դուրս եկավ ու լրագրողների ոչ մի հարցի չպատասխանեց։
«Ես ոչ մի հարցի չեմ պատասխանում»,-հայտարարեց նա։
Ոստիկանությո՞ւն եք գնում։ Լրագրողների այս ու այլ հարցերին ի պատասխան «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն ասաց՝ ընդմիջման ենք։
Հիշեցնենք, որ այսօր թաղապետն ու նրա հետ մի խումբ մարդիկ ծեծի ենթարկեցին հասարակական գործիչ Արթուր Չախոյանին, որը թաղապետարան էր եկել մասնակցելու հանրային քննարկմանը։ Նրան ոչ միայն թույլ չտվեցին, այլև ծեծեցին։ Ոստիկաններն էլ ծեծողների փոխարեն ոստիկանություն տարան տուժողին։