Ինչով կարող է «զանգեզուրյան միջանցքը» հետաքրքրել Ֆրանսիային. Վահե Դավթյան
Քաղաքական
16:30 30/04/2025
Տարածաշրջան

Ինչով կարող է «զանգեզուրյան միջանցքը» հետաքրքրել Ֆրանսիային. Վահե Դավթյան

ՀՀ գործող իշխանությունները վարում են ոչ միայն սխալ լոգիստիկ քաղաքականություն, այլև լրջագույն ձախողումներ ունեն էներգետիկայի ոլորտում, ինչի հետևանքով հայկական ուղեծրից աստիճանաբար դուրս են գալիս ավանդաբար բարեկամ պետությունները։ Այս գործելաոճն արդեն հիմնարար սպառնալիքն է դառնում պետության ազգային անվտանգության համար։

Հիմնախնդրի վերաբերյալ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիրքորոշումը հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև.

•«Ինչով կարող է այդ պայմանական միջանցը հետաքրքրել Արևմուտքին, մասնավորպես՝ Ֆրանսիային։ Բանը նրանում է, որ Ֆրանսիան համարվում է ատոմային էներգետիկայի ոլորտում աշխարհի առաջատարներից, ունի շուրջ 60 ատոմային ռեակտոր։

•Վերջին 2-3 տարիներին աֆրիկյան այն երկրներում՝ Գաբոնում, Նիգերում, որոնք ավանդաբար գտնվել են Ֆրանսիայի ազդեցության ներքո, տեղի ունեցան քաղաքական փոխակերպումներ և այնտեղ նվազեց ֆրանսիական ազդեցությունը, իսկ Նիգերից դուրս բերվեց այդ երկրի ռազմական կոնտինգենտը։ Այս երկրները Ֆրանսիային անհրաժեշտ էին ուրանի մատակարարման տեսանկյունից։

•Կորցնելով ուրանի պաշարներն Աֆրիկայում՝ Փարիզն ակտիվորեն փորձում է ուրանի մատակակարման նոր աղբյուրներ ապահովել և պատահական չէր Մակրոնի այցեն Ուզբեկստան, Ղազախստան, նաև սերտացնում է հարաբերությունները Չինաստանի հետ։ Այդ ուրանը Ֆրանսիա հասցնելու համար անհրաժեշտ են անվտանգ, քիչ թե շատ կանխատեսելի լոգիստիկ լուծումներ և այտսեղ է, որ օրակարգ է բերվում այսպես կոչված Միջին միջանցքը և, որպես դրա բաղկացուցիչ դիտարկվող, այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»։

•Սա մեր էներգետիկ դիվանագիտության հերթական ձախողումն է։ Ակնհայտ է, որ եթե մենք ցանկանում ենք հաղթահարել այն կիսաբլոկադային վիճակը, որում տարիներ շարունակ գտնվում ենք, ապա պետք է հենց շեշտադրում կատարել Հյուսիս-հարավ լոգիստիկ միջանցքի ձևավորման վրա, որն իր մեջ պարունակում է էլեկտրաէներգետիկ՝ Իրան-Վրաստան բարձավոլ կապուղու բաղադրիչը։

 •Սա ստեղծում է Հայաստանի համար ռիսկային իրավիճակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը և Ադրբեջանը մի կողմից և մյուս կողմից՝ Իրանը և Թուրքմենստանը բավականին ինտենսիվ կերպով զարգացնում են էներգետիկ երկխոսությունը։

 •Այն կարող է մեծագույն, լրջագույն ձախողում լինել Հայաստանի համար և այստեղ խոսքը գնում է ոչ միայն էներգետիկ ոլորտի, այլ ընդհանարապես ազգային անվտանգության մասին, որովհետև մեր ատոմակայանը պետք է դիտարկենք մեր ազգային անվտանգության հենասյուներից մեկը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչով կարող է «զանգեզուրյան միջանցքը» հետաքրքրել Ֆրանսիային. Վահե Դավթյան