Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաղը կանցկացվի համաժողով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը ՍԴ որոշման համատեքստում» խորագրով
«ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, հրավիրում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» վերտառությամբ համաժողովին։
Համաժողովի նպատակն է անդրադառնալ՝
- ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներին Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում,
- Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման մեկնաբանմանը,
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային և - նախանշելու իրավակիրառ պրակտիկայի միասնական տեսլական ու հետագա աշխատակարգ։
Օրակարգն այսպիսին է.
11:30-11:40 – Հյուրերի ժամանում եւ գրանցում։
11:40-12:40 – Բանախոսների ելույթներ։
12:40 -13:10 – Համաժողովի մասնակիցների ելույթներ։
13:10-13:30 – Սուրճի ընդմիջում։
13:30-14:30 – Մասնագիտական համայնքի փակ քննարկում (չլուսաբանվող):
Բացման խոսք – Գոհար Մելոյան («ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր)
Բանախոսներ.
Վահագն Գրիգորյան («ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, ԵՊՀ դասախոս, ի.գ.թ.)
Արամ Օրբելյան -«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, ի. գ. թ)
Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն
Հարություն Հարությունյան – «Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերության գործընկեր, մասնակից տնօրեն
Վարազդատ Ասատրյան – «Ունիվերսալ բիզնես սոլուշնս» փաստաբանական գրասենյակի գործընկեր։
Միջոցառումը կկայանա մայիսի 1-ին, ժամը՝ 11:30-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցային համալիրի բիզնես սրահում։