Տիգրան Աթանեսյան.  Նրանց վախը պետք է իրենց ուղեկցի ամենուր և ամեն պահի, անգամ սեփական տան ննջարանում
Քաղաքական
17:51 01/05/2025
Հայաստան

Տիգրան Աթանեսյան. Նրանց վախը պետք է իրենց ուղեկցի ամենուր և ամեն պահի, անգամ սեփական տան ննջարանում

«Կապիտուլյանտի գլխավոր սարսափը դա իր սեփական թիմի աջակցությունը կորցնելն է»,-գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա շարունակում է.

«Դրա այսպես կոչված թիմակիցները շատ լավ հասկանում են, որ հնարավոր է մի օր, երբ կապիտուլյանտը կփախչի երկրից և կվայելի որոշ ժամանակ կյանքը մի բարեկարգ վայրում, այս աղետի հետևանքների համար իրենք են լինելու պատասխանատու՝ անկախ դերակատարության չափից: Այդ վախերը չեզոքացնելու համար կապիտուլյանտը ամեն կերպ պաշտպանելու է իր թիմակիցներին՝ մարդկանց արդարացի զայրույթից, խախտելով բոլոր հնարավոր բարոյական և իրավաբանական օրենքները: Թքած է ունենալու , թե ով և ինչ կասի, բայց թիմակիցներին ցույց կտա, թե իբր պաշտպանում է իրենց: Դրա վառ ապացույցներից էր էն քյոփակի գործը, երբ ոստիկաններին դարձրեցին էժան մաֆիայի կինոյի դերակատար և ծեծեցին մի շատ կարգին տղայի: Հիմա էլ Նոր Նորքի ավստրալոպիտեկի դեպքն է՝ բոլորի աչքի առջև, ուղիղ եթերում կատարվածը, բոլորին էշի տեղ դրած, դարձնելու են տուժողի կողմից կատարված խուլիգանություն, իսկ խուլիգանների արարքը՝ օրինակ, ինքնապաշտպանություն: Եվ թքած են ունենալու բոլորի կարծիքի կամ վրդովմունքի վրա:

Այստեղից, սակայն, առկա է երկու դրական /եթե, իհարկե, թույլատրելի է այդպես արտահայտվել/ եզրահանգում՝ իշխանություն կոչվածը հոգեվարքի և սարսափի մեջ է և դրանից չօգտվելը ոմանց քաղաքական իմպոտենցիայի ապացույց է: Ընդդիմադիր մարդկանց /ոչ թե իրենց այդպիսին ձևացնող քաղաքական ուժերի/ թիրախը ամեն րոպե, ամեն պահին, ամեն պատեհ առիթով պետք է լինեն կապիտուլյանտի ստրուկները և տզրուկները: Նրանց վախը պետք է իրենց ուղեկցի ամենուր և ամեն պահի, անգամ սեփական տան ննջարանում: Ազգային աղետի համար պատասխանատու են նրանք բոլորը՝ կապիտուլյանտից ցանկացած տեսքով և ձևով որևէ բարիք երբևէ ստացածները և այժմ դրանցից օգտվողները՝ պատգամավորները, նախարարները և պետական բարձր պաշտոն զբաղեցնողները, գործարարները և այլք:

Իսկ 2026 թվականի ընտրություններին սպասող իբր ընդդիմադիրները դրանցից ոչ մի բանով առանձնապես չեմ տարբերվում»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիգրան Աթանեսյան. Նրանց վախը պետք է իրենց ուղեկցի ամենուր և ամեն պահի, անգամ սեփական տան ննջարանում