Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մտահոգություններ չունեմ, փաստաբանների կողմից ներկայացված փաստերը վերցված են իմ հայտարարագրից, դա այն է, ինչ հայտարարագրել եմ»,- ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք կոռուպցիոն գործարքների մեջ է, հրավիրվե՞լ է որևէ իրավապահ մարմին կամ այլ կառույց։
Նա հայտնեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացնում կամ իրականացրել, վերջացրել է։
«Այդ ուսումնասիրության շրջանակներում ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ, տրամադրել եմ ամեն ինչ, ինչ հնարավոր է, նաև իմ հաշիվների քաղվածքը, ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղությամբ եմ ծախսումներն արել, որտեղ երևում է այն, ինչ հայտարարագրել եմ, դրա ապացույցները։
Որևէ այլ մարմնի կողմից չեմ հրավիրվել»,- ասաց Վ.Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ փաստաբանների ակումբում ձևավորվել է համակարգող խումբը, որն ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները: Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման։