Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Դուբայում ընթացող Karate Combat 54 գրեփլինգի մրցաշարում պարտության է մատնել ռուս մարզիկ Մագոմեդ Զայնուկովին, ով UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թիմակցին է։
«Ինձ Խաբիբի թիմից մեկ այլ տղա է պետք։ Եկեք նորից անենք դա», - մենամարտից հետո ասել է Ծառուկյանը։
Նա նշել է, որ մեկ տարի չէի մենամարտել, այնպես որ ուրախ էր ընդունել այս մարտահրավերը. «Դժվար մրցակից, որը խաղում է ուժեղ թիմում։ Դժվար էր։ Ամբողջ 10 րոպեի ընթացքում ես փորձում էի հարձակվել, իսկ նա փորձում էր խուսափել ինձնից։ Կարծում եմ՝ մրցավարները հիանալի աշխատանք կատարեցին։ Շատ շնորհակալ եմ»։
Հիշեցնենք, որ հունվարին Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվեց Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից։