«Հրապարակ». «Արտավազդ Երկրորդ. Հռոմի և Պարթևստանի միջև» վավերագրական ֆիլմը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում
Օրվա մամուլ
08:48 03/05/2025
Հայաստան

«Հրապարակ». «Արտավազդ Երկրորդ. Հռոմի և Պարթևստանի միջև» վավերագրական ֆիլմը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջերս Հայաստանի կինոթատրոններում ներկայացված «Արտավազդ Երկրորդ. Հռոմի և Պարթևստանի միջև» խաղարկային վավերագրական ֆիլմը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում։ Դահլիճները հիմնականում լեփ-լեցուն են եղել դիտումների ժամանակ, օրինակ՝ «ԿինոՄոսկվա»-ում մի քանի օր շարունակ անշլագ է արձանագրվել։

Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմի նկատմամբ այս հետաքրքրությունը փաստում է, որ հասարակության շրջանում մեծ պահանջարկ կա հայկական պատմական ժառանգության պահպանման, ազգային հաղթանակները վերհիշելու և հայկական պետականության երբեմնի հզորության մասին հիշելու հանդեպ։ Ֆիլմի պրոդյուսերական թիմից մեզ տեղեկացրին, որ մոտ ապագայում նախատեսվում է սկսել առավել մասշտաբային և ավելի բարձրորակ նոր ֆիլմի նկարահանումները, որը նվիրված կլինի Տիգրան Մեծի փառահեղ դարաշրջանին։ Հիշեցնենք, որ «Արտավազդ Երկրորդ» ֆիլմը նկարահանվել է «Փյունիկ» ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ՝ «Պարտնյոր ֆիլմ»-ի հետ համագործակցությամբ: Ֆիլմի պրոդյուսերն է Տիգրան Մանասյանը, ռեժիսորը՝ Վագա Վարդանյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». «Արտավազդ Երկրորդ. Հռոմի և Պարթևստանի միջև» վավերագրական ֆիլմը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում