11 տարվա ընթացքում արևմտյան երկրները ՌԴ դեմ գրեթե 29,000 պատժամիջոցներ են կիրառել
Քաղաքական
11:10 03/05/2025
Աշխարհ

11 տարվա ընթացքում արևմտյան երկրները ՌԴ դեմ գրեթե 29,000 պատժամիջոցներ են կիրառել

2014 թվականից ի վեր արևմտյան երկրները Ռուսաստանի դեմ կիրառել են 28,937 հազար տարբեր պատժամիջոցներ, որոնց 92%-ը մտցվել է 2022 թվականի փետրվարից հետո: Հաշվարկել է Ռիա Նովոստին՝ հիմնվելով Castellum անկախ վերլուծական պորտալի և այլ բաց աղբյուրների տվյալների վրա։

Ամենամեծ թվով սահմանափակումները մտցվել են ԱՄՆ իշխանությունների կողմից՝ 7384 պատժամիջոց (25.5%)։ Երկրորդ տեղում է Կանադան՝ Ռուսաստանի Դաշնության դեմ 3639 սահմանափակում (12.6%) սահմանելով, իսկ երրորդում՝ Շվեյցարիան՝ 3266 պատժամիջոցներով (11.3%)։

Առաջին տասնյակում են նաև Նորվեգիան, որը մտցրել է 2678 սահմանափակում, Եվրամիությունը և Իսլանդիան՝ 2482-ական, Միացյալ Թագավորությունը՝ 2078, Նոր Զելանդիան՝ 1860, Ավստրալիան՝ 1598 և Ճապոնիան՝ 1441։

Մարտի կեսերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ներկայումս գործում է 28,595 պատժամիջոցներ, ինչը զգալիորեն գերազանցում է այլ երկրների նկատմամբ սահմանված սահմանափակումների քանակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
11 տարվա ընթացքում արևմտյան երկրները ՌԴ դեմ գրեթե 29,000 պատժամիջոցներ են կիրառել