Գործում է «Աշխարհն իմն է» մոտեցումը, որ եթե Փաշինյանի շարասյունը շարժվում է, ապա ամբողջ քաղաքը պետք է փախնի-փրկվի. Կարեն Վրթանեսյան
Քաղաքական
22:37 04/05/2025
Հայաստան

Գործում է «Աշխարհն իմն է» մոտեցումը, որ եթե Փաշինյանի շարասյունը շարժվում է, ապա ամբողջ քաղաքը պետք է փախնի-փրկվի. Կարեն Վրթանեսյան

Հայաստանի ներկայիս իշխանությունները սեփականա հայեցողությամբ են օգտագործում գործող օրենքները։ Իրենց յուրայինները տասնյակ միլիարդների կոռուպցիոն պատմությունների մեջ են և անպատիժ են մնում, իսկ  տնդդիմադիրներից կամ շարքային քաղաքացուց պահանջում են հիմնավորել դեռ Խորհրդային Միության տարիներից ստացած եկամուտները և ունեցվածքը։ Սա նշանակում է, որ Հայաստանում օրենքը չի գործում, ավտորիտար համակարգ է։ Հիմնահարցի վերաբերյալ «Panorama-հարցազրույցների տաղավարում» իր դիտարկումները ներկայացրեց վերլուծաբան Կարեն Վրթանեսանը:

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։

•Ընկերներիս ամեն ինչ, թշնամիներիս՝ օրենք։ Ընդդիմադիրներիր կամ շարքային քաղաքացիների համար օերնքը կարող է կիրառվել ամենայն խստությամբ, իսկ յուրայինների համար այդ օրենքները շատ մեղմ են կիրառվում, կամ ընդհանրապես չեն կիրատվում։

•Օրինակ ԱՆԻՖ հիմնադրամը, որտեղ մեկը մյուսի հետրից սկանդալներ են, միլիոնավոր դոլարների գումարներ են այդտեղ փոշիացել,  բայց պատասխանատուներ չկան, որովհետևր պատասխանատուն առաջին հերթին պետք է լիներ ղեկավարը, այսինքը Տիգրան Ավինյանը։ Դրա փոխարեն կարող են գնան ընդդիմադիր անձից պահանջեն դեռ խորհրդային միության ժամանակներից եկամուտմների մասին տեղեկանք, թե, օրինակ, ինչ աշխատավարձ է ստացել պապը 1991 թվականի աշնանը։

•Իրենք ասում են, եթե շեֆի հետ ես, շեֆի համար ես, ուրեմն դու հնարավորինս անպատժելի ես, ինչով կարող ենք՝ քեզ պահելու ենք։

•Մեքենա վարելու ձևը, աշխարհը իմն է մոտեցումը, որ եթե շարասյունը շարժվում է, ապա ամբողջ քաղաքը պետք է փախնի, հեռանա, քաղաքացիները պետք է փախնեն փրկվեն։ Այդ ձևով ցուցադրվում է՝ մենք անպատժելի ենք, ինչ ուզում ենք անում ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գործում է «Աշխարհն իմն է» մոտեցումը, որ եթե Փաշինյանի շարասյունը շարժվում է, ապա ամբողջ քաղաքը պետք է փախնի-փրկվի. Կարեն Վրթանեսյան