Ես հայտարարել եմ, որ սա քաղաքական ակցիա է. Մեսրոպ Մանուկյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լուսանկարին յոգուրտ ցփնելու մասին
Քաղաքական
11:21 04/05/2025
Հայաստան

Ես հայտարարել եմ, որ սա քաղաքական ակցիա է. Մեսրոպ Մանուկյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լուսանկարին յոգուրտ ցփնելու մասին

«Ճիշտ եմ համարում թալանչիների դեմքը ներկայացնելը, ցույց տալ այն կեղծ թեզերը, թե ինչպիսի կեղծ ժողովրդավարության ջատագով են Վազգաեն Սարգսյանի եղբոր թիմը և ինքը՝ ՔՊ-ի հետ միասին»,-«Իմնեմնիմի» փոդքասթի եթերում ասաց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա նշեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հետ դեպքն առաջացել է այն ժամանակ, երբ Երևանի ավագանու նիստում արտահերթ նախագիծ բերեցին, որով նախատեսվում էր տրոլեյբուսների կայանատեղի կառուցելու համար հատկացվեց 2.5 մլն դոլար և այն հատկացվում է «ԼիլիանԱրամ» ընկերությանը, որի սեփականատերն է Նարեկ Պողոյանը, ով ավագանում ՔՊ-ցուցակով ավագանու անդամի թեկնածու է եղել։

Մանուկյանը նշեց, որ ավագանու նիստում ինքը հայտարարել է, որ այդ ընկերությունը մի քանի նախագիծ ձախողել է, անորակ աշխատանք է կատարել, սև ցուցակ ընկնելու փոխարեն նոր նախագիծ են տալիս և տեսաձայնագրությամբ Արթուր Չախոյանի հետ տեսակապով ցույց են տվել այդ ընկերության կառուցած 105-րդ մանկապարտեզի անորակ աշխատանքը, որը պետք է վաղուց ավարտված լիներ, քանի որ պայմանագրով նախատեսված է, որ 550 օր շահագործման հանձնելու համար, բայց դեռ շահագործման հանձնած չէ։

Ըստ Մանուկյանի այդ ռեպորտաժից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը զանգահարել է Արթուր Չախոյանին և հայհոյել իրեն և Չախոյանի։ Դրանից հետո ինքը և Չախոյանը հրապարակային պահանջել են ներողություն խնդրել, կամ հանդիպել պարզաբանման համար, բայց նա չի եկել։

Ավագանում ընդդիմության անդամը հայտարարել է, որ ի պատասխան դրա, հաջորդ օրը յոգուրտ են թափել վարչական շրջանի ղեկավարի լուսանկարին և հայտարարել, որ սա քաղաքական ակցիա է։

Մանուկյանը տեղեկացրեց, որ ՔԿ-ն իր դեմ մեղադրանք է առաջադրել խուլիգանություն՝ նորարարական տեխնոլգիաներով քաղաքացուն ստորացնելու հոդվածով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես հայտարարել եմ, որ սա քաղաքական ակցիա է. Մեսրոպ Մանուկյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լուսանկարին յոգուրտ ցփնելու մասին