Skype-ն այսօրվանից չի աշխատելու
Աշխարհում
09:55 05/05/2025
Աշխարհ

Skype-ն այսօրվանից չի աշխատելու

Skype ծրագիրը դադարել է աշխատել։ Դրա մասին է վկայում օգտատերերի էլեկտրոնային հասցեներին ուղարկված փոստային ցուցակը։

Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր մայիսին Skype-ի աջակցությունը դադարեցնելու և օգտատերերի հաշիվները Microsoft Teams ծառայությանը տեղափոխելու ծրագրերի մասին։

«Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Skype հարթակը գործարկվել է 2003 թվականին և Microsoft-ի կողմից ձեռք է բերվել 2011 թվականին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Skype-ն այսօրվանից չի աշխատելու