Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը պարզաբանում է պահանջել Ռուսաստանից պատգամավորի մուտքը մերժելու վերաբերյալ
Ադրբեջանը պարզաբանում է պահանջել Ռուսաստանից Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին Մոսկվայի օդանավակայանում կալանավորման վերաբերյալ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ա. Հաջիզադեն հաստատել է այն տեղեկությունները, որ Բադամովը կալանավորվել է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում և նրան թույկլ չեն տվել շարունակել թռիչքը դեպի Աստրախան։
Նրան տեղեկացրել են, որ արգելված է իր մուտք գործել Ռուսաստան։ Ավելի ուշ նա հետ է ուղարկվել Բաքու։
Հաջիզադեի խոսքով՝ պատգամավորի մուտքն արգելելու որոշումը կայացվել է առանց նախնական ծանուցման կամ բացատրության: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ պատգամավորն Աստրախան էր մեկնում պատվիրակության կազմում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 102-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ըստ Հաջիզադեի, ասել է, որ հարցը կուսումնասիրվի, բայց մուտքն արգելելու որոշման վերաբերյալ բացատրություն չի տվել: Բաքուն Մոսկվայի գործողությունները համարում է «անբարյացակամ գործողություն»: