Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի.ԿԳՄՍՆ
Մշակույթ
16:24 05/05/2025
Հայաստան

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի.ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով:

Նախարարությունից հայտնում են, որ Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում են կամրջի պարապետների և սալահատակի նորոգման և վերականգնման աշխատանքները:

Տեղում քննարկվել է կամրջի հարավային հատվածում հնարավոր սենյակի առկայության ստուգման անհրաժեշտությունը՝ հետախուզական բացվածքների իրականացմամբ:

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի.ԿԳՄՍՆ