Պակիստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով
Քաղաքական
09:42 05/05/2025
Աշխարհ

Պակիստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով

Պակիստանը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություններ է խնդրել՝ կապված տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ։ «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են ՄԱԿ-ում Պակիստանի և Հունաստանի մշտական ​​ներկայացուցչություններից։

«Փակ խորհրդակցությունների խնդրանք է ստացվել, ժամը 15:00-ին»,-հայտարարել են մայիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահող հույն դիվանագետները:

Իր հերթին Պակիստանի մշտական ​​ներկայացուցչությունը բացատրել է, որ խնդրանքը կապված է տարածաշրջանում վատթարացող իրավիճակի և Հնդկաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության հետ։ Դիվանագետները հավելել են, որ կազմակերպությունում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ասիմ Իֆթիխար Ահմադն ավելի ուշ ելույթ կունենա լրատվամիջոցների առջև:

Երկրների միջև վերահսկման գծի երկայնքով լարվածությունը սրվեց այն բանից հետո, երբ ապրիլի 22-ի կեսօրին ահաբեկիչները հարձակվեցին հնդկական Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ: Մի քանի զինված անձինք կրակ էին բացել զբոսաշրջիկների վրա՝ սպանելով 25 հնդկացի և մեկ Նեպալի քաղաքացի: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է «Լաշքար-է-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պակիստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով