Մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
Կրթություն, գիտություն
17:24 05/05/2025
Հայաստան

Մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է անվանի գիտնականի ընտանիքի անդամներին, մերձավորներին և գործընկերներին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ի պատասխան Panorama.am-ի հարցմանը ՀՀ ԳԱԱ տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը հաստատեց Ռադիկ Մարտիրոսյանի մահվան լուրը։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը