Վարկային խարդախության զոհ դարձած քաղաքացիները հանդիպման են ՄԻՊ-ի գրասենյակում
Իրավունք
15:43 05/05/2025
Հայաստան

Վարկային խարդախության զոհ դարձած քաղաքացիները հանդիպման են ՄԻՊ-ի գրասենյակում

«Մարդու իրավունքների պաշտպանի տիրույթում է համակարգել քաղաքացիների և ԿԲ-ի միջև եղած իրավահարաբերությունները»,-ՄԻՊ գրասենյակի դիմաց հայտարարեց Իրավապաշտպան «Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավար Մհեր Կարագյոզյանը՝ ներկայացնելով բանկերի կողմից քաղաքացիների վրա առանց իրենց իմացության վարկեր գրանցելու դեպքերից տուժած քաղաքացիների իրավունքները։

Հիշեցնենք, որ մոտ 6 տասնյակ քաղաքացիներին հայտնաբերել են, որ իրենք վարկեր ունեն, որից տեղյակ չեն և հիմա նրանք պայքարում են դրանք չեղարկելու համար և գտնում են, որ դրա պատճառը ԿԲ-ի ոչ բավարարա վերահսկողությունն է։ Քաղաքացիներն իրենց ձեռքում ունեն «Պաշտպանեք քաղաքացուն, ոչ թե բանկերի շահերը», «Բանկերը քանդում են վստահությունը՝ ԿԲ-ի լուռ աջակցությամբ», «Ինչ արժեն մեր իրավուբնքները ԿԲ-ի համար» գրառումներով պաստառներ են բերել

Ցուցարարներին մոտեցավ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը և տեղեկացրեց, որ քաղաքացիներին հրավիրում են խորհրդակցության։ Նա նշեց, որ կարող են ընդունել 15 քաղաքացու՝ առանց լուսաբանման։

Մհեր Կարագյոզյանն էլ ասաց որ չի ողջունում առանց լրագրողների հանդիպումը, բայց այն ՄԻՊ աշխատելաոճն է և խոստացավ հանդիպմանարդյունքների մասին տեղեկացնել լրագորղներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարկային խարդախության զոհ դարձած քաղաքացիները հանդիպման են ՄԻՊ-ի գրասենյակում