2-ամյա Տիգրանի անհետացման փաստով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Իրավունք
19:41 05/05/2025
Հայաստան

2-ամյա Տիգրանի անհետացման փաստով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության հոդված): Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 

Նշենք, որ 2-ամյա Տիգրանը կորել է երեկ ցերեկը։  Երեխայի հայրը՝ Նորայր Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել է,որ  դեռ նորություն չունեն։

«Որևէ հետք, որևէ հուշող բան, ոչ մի կետ չկա, որ էդ կետի ուղղությամբ շարժվենք»,-նշել է հայրը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2-ամյա Տիգրանի անհետացման փաստով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ