Ինչո՞ւ է փոշմանել Գյումրու ավագանու անդամ Կարեն Բադալյանը, ինչո՞ւ թիվ 31 ԸԸՀ-ն չի գործել սահմանված ժամկետում. Քաղաքական աղմուկ Գյումրիում
Քաղաքական
10:56 06/05/2025
Հայաստան

Ինչո՞ւ է փոշմանել Գյումրու ավագանու անդամ Կարեն Բադալյանը, ինչո՞ւ թիվ 31 ԸԸՀ-ն չի գործել սահմանված ժամկետում. Քաղաքական աղմուկ Գյումրիում

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամները, փաստաբան Սոս Հակոբյանը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում են՝ հարցեր ուղղելու ԸԸՀ նախագահին ու անդամներին։

Բանն այն է, որ Գյումրու ավագանու շուրջ ՔՊ-ի՝ հնարավոր, նաև ապօրինի  գործողությունների վերաբերյալ կանխատեսումները կարծես թե իրականանում են, երևում են առաջին ծիծեռնակները։

Ապրիլի 21-ին Գյումրու ավագանու՝ 6 հոգանոց «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Հրայրի Բադալյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել, օրենքով սահմանված կարգով համայնքապետի կողմից կազմվել է արձանագրություն, այն ներկայացվել է թիվ 31 ԸԸՀ։ Հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չի գործել, իսկ մինչ այդ Բադալյանը փոշմանել է։ Նա երկու օր անց նոր դիմում է  գրել ու հայտնել, որ պատրաստ է աշխատել ավագանիում, բայց մտադիր է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից ու դառնալ ավագանու «անկախ» անդամ։

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքում համոզված են, որ Կարեն Բադալյանի կամքի վրա ազդեցություն են ունեցել ՔՊ-ից։

«Ոչ ՏԻՄ մասին, ոչ ընտրական օրենսդրությունը չի սահմանում սեփական դիմումից հրաժարվելու որևէ մեխանիզմ, հատկապես երբ արձանագրվել է ավագանու անդամի լիազորությունների դադարեցումը։ ԸԸՀ-ն պետք է ֆիքսեր լիազորությունների դադարեցումը։ Հիմա այս քաղաքական աղմուկի մեջ ԸԸՀ-ն յոթ օր ուներ, որ Գյումրի համայնքի ղեկավարից ստանալով արձանագրությունը՝ կազմեր իր արձանագրությունը։ Սակայն ժամկետները լրացել են անգամ աշխատանքային օրերի հաշվարկով երեկ էր վերջին օրը։ Այսինքն, ԸԸՀ-ն հասարակ գործառույթը չի կատարել։ Պատկերն ամողջացնելու համար ևս մեկ էլեմենտ։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Կարեն Հրայրի Բադալյանից մայիսի 2-ին մուտք է եղել հայց, որով խնդրում է անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի արձանագրությունը, որը ֆիքսել է իր հրաժարականը»,-ասաց Սոս Հակոբյանը։

Մանրամասները՝  Գյումրիից ուղիղ հեռարձակմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder