«Խելքդ գլուխդ հավաքի, արա, հեծանիվ մի քշի». Արտաշատ համայնքում կարկուտը վնասել է ամբողջ բերքը
Օրվա թեմա
14:10 06/05/2025
Հայաստան

«Խելքդ գլուխդ հավաքի, արա, հեծանիվ մի քշի». Արտաշատ համայնքում կարկուտը վնասել է ամբողջ բերքը

Արտաշատ համայնքում  երեկ 20 րոպեից ավելի տեղացած խոշոր չափսի  կարկուտը վնասել է բերքը։ Գյուղացիները կրկին խնդրի առաջ են կանգնած՝ ծախսել են հսկայական գումարներ բերք ունենալու համար, սակայն այսօր ոչ բերք ունեն, ոչ էլ գիտեն՝ արդյո՞ք իրենց կօգնի կառավարությունը։

«Այս տարի ընդհանրապես ապահովագրություն չեն արել։ 100 տոկոսով վնաս է հասցրել ծիրանի, խաղողի, կեռասի, տանձի այգիներին։ Ոչ գալիս են կառավարությունից, ոչ մարզապետարանից։ Առավոտից զանգում ենք, ոչ մեկ չի գալիս, որպեսզի որոշեն վնասի չափը»,- ասաց գյուղացիներից  մեկը։

Նշեցին, որ հակակարկտային կայաններ կան, սակայն կոնկրետ 100 հեկտարից ավելի տարածքում մեկ կարկտակայան չկա տեղադրված։

«Կրակել են, բայց մեզ օգուտ չի տվել։ Լացելու բան է։ 3 հեկտար թարմա ունի, միլիոններով ծախս է անում, չկա, լրիվ չկա։ Միլիոններով վարկեր ունենք փակելու։ Ինչո՞վ փակենք, երեխաներին ինչպե՞ս պահենք։

Այս բերքը լրիվ կանսերվի ապրանք է, թափելու ապրանք է»,- ասաց մեկ այլ գյուղացի։

 Բնակիչները նշեցին, որ մի մեծ համայնքի  համար երկու հակակարկտային կայան են բերել, չի աշխատում։

«Ակումլյատոր չունի, գազ չունեն։ Փող են լվանում, ուտում են, մարդկանց խաբում են։

Կառավարությունը նստել է իր տաք սենյակները, ժողովուրդ՝ դե արի ու ապրի։

Հեծանիվ է քշում, խելքդ  գլուխդ հավաքի, արա, հել, երկիրդ պահի։ Անխելքներ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Խելքդ գլուխդ հավաքի, արա, հեծանիվ մի քշի». Արտաշատ համայնքում կարկուտը վնասել է ամբողջ բերքը