Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հերթական անձրևից հետո Երևանը վեր էր ածվել մինի լճերի տարածքի. Թունյանը տեսել է խնդիրը
«Երեկ հերթական անձրևից հետո Երևանը վեր էր ածվել մինի լճերի տարածքի։ Իրականում ունենք շատ վատ իրավիճակ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Ըստ նրա, հասկանալի է՝ խնդիրը խորքային է, կապված է ջրահեռացման համակարգի հետ, բայց սա արդեն բավականին երկար ժամանակ է շարունակվում։ Իշխող ուժի ներկայացուցիչը հարց ուղղեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՝ արդյո՞ք կառավարությունը, նախարարությունը քննարկումներ ունեցել է Երևանի քաղաքապետարանի հետ այս խնդիրը վերջնական ու ֆունդամենտալ լուծելու համար։
Խուդաթյանն ասաց, որ քաղաքապետարանի գործընկերների հետ քննարկել են, համանման հարցեր կան այլ մարզերում ևս։ Նա նշեց, որ փողոցների կառուցման ծրագրերում ներառված են ջրամատակարարման, ջրահեռացման ցանցի արդիկանացաման աշխատանքները։
«Գոնե լավ է ժողովուրդը մի քիչ հումորով է վերաբերում այդ ամենին, բայց այդ հումորի ռեսուրսն էլ է սպառվելու»,- արձագանքեց Թունյանը։
