Գերմանական ավտոարտադրող ընկերությունների  շահույթը կտրուկ նվազել է
Տնտեսություն
16:03 07/05/2025
Աշխարհ

Գերմանական ավտոարտադրող ընկերությունների շահույթը կտրուկ նվազել է

Գերմանական ավտոարտադրող ընկերությունների շահույթն այս տարվա առաջին եռամսյակում կտրուկ նվազել է։ Այս մասին գրում է DW-ն ու մանրամասնում, որ Mercedes-ի շահույթը կրճատվել է 43 տոկոսով՝ հասնելով 1.73 մլրդ եվրոյի։

Այս ցուցակի երկրորդ տեղում Volkswagen ընկերությունն է, շահույթի նվազման չափը կազմում է 41 տոկոս՝ 2.2 մլրդ եվրո։

 BMW-ի շահույթը կազմում է 2.2 մլրդ եվրո, ինչը 26.4 տոկոսով ավելի քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ավտոարտադրողները համատարած անկումը պայմանավորում են Չինաստանում գերմանական ավտոարդյունաբերության պահանջարկի նվազմամբ։ Չնայած Թրամփի մաքսատուրքերը մինչ այժմ գործնականում ոչ մի ազդեցություն չեն ունեցել, դրանք կարող են վատթարացնել իրավիճակը ապագայում, քանի որ BMW-ն հարյուր հազարավոր մեքենաներ է արտադրում և վաճառում Միացյալ Նահանգներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գերմանական ավտոարտադրող ընկերությունների շահույթը կտրուկ նվազել է