Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում հաղթեց «Բարսելոնային»։ Հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով։ Խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ 99-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզին դարձավ գոլի հեղինակ և հաղթանակ բերեց «Ինտերին»։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի« մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 79-րդ րոպեին։
Խաղից հետո Մխիթարյանը գրել է. «Մենք ամեն ինչ տվեցինք։ Մենք հավատացինք մինչև վերջ։ Միացյալ, որպես մեկ ԹԻՄ, մեր երկրպագուների հետ միասին, ովքեր մեզ առաջ էին մղում ամեն վայրկյան։ Սրանք անհավանական զգացողություններ են։ Իտալիայի սիրտը բաբախում է սև ու կապույտ գույներով»։






