Հրազենով տղամարդը վնասազերծվել է
Իրավունք
12:47 07/05/2025
Հայաստան

Հրազենով տղամարդը վնասազերծվել է

Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները մայիսի 6-ին տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն ունի։ Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է Երևանի Ռոստովյան փողոցում։ Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ։ Տղամարդու ձեռքին եղած ատրճանակից հնչել է կրակոց, ինչի հետևանքով վնասվել է նրա դաստակը։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրազենով տղամարդը վնասազերծվել է