«Հրապարակ». Հրապարակման «գլխավոր հերոսը» ոչ թե իր 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը` պատգամավորը
Օրվա մամուլ
08:38 07/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Հրապարակման «գլխավոր հերոսը» ոչ թե իր 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը` պատգամավորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինքնավնասումով բանակից ազատված ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը երեկ միացավ լրագրողների դեմ արշավի մասնակիցներին և ԱԺ ամբիոնից մի «սրտառուչ» ելույթ ունեցավ՝ անդրադառնալով տարիներ առաջ մեր գրած մի լուրին։ «Իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո։ Էդ ընթացքում կապնվեցին համայնքապետարան, համայնքապետարանից ճշգրտեցին երեխայի գտնվելու վայրը, սեռը, անունը, ազգանունը և այլն, և էդ երեխու վրա հոդված գրեցին»,- ասաց նա` չմանրամասնելով, թե խոսքն ինչ լուրի մասին է, և փորձելով տպավորություն թողնել, թե մենք մտել ենք իր ընտանիք, թիրախավորել իր անչափահաս դստերը:

Մինչդեռ հրապարակման «գլխավոր հերոսը» ոչ թե իր 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը` պատգամավորը, նրա կերպարն էինք ընդամենը բացահայտել` գրելով, որ ՔՊ-ական պատգամավորը 2018 թ․ ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Թե այդ լուրի ինչն էր անբարո, և որտեղ էր տեսել «ընտանիք մտնելու» փաստը, իր աղջկան Սմայլիկ անվանած պատգամավորն իր ելույթը լսողներին, բնականաբար, չբացատրեց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հրապարակման «գլխավոր հերոսը» ոչ թե իր 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը` պատգամավորը